ԱՄՆ-ում օդանավ է կործանվել, կան զոհեր


12:22 , 20 փետրվար, 2021

Aysor.am-ը գրում է.

Ալաբամայի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի T-38 գերձայնային ուսումնական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է երկու զինվորական: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը:

Նշվում է, որ զոհված զինվորականներն օդանավի օդաչուներն էին:

Սրահում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Ներկայումս հայտնի չէ, թե որն է աղետի պատճառը: