Առգրավվել են համակարգիչս եւ աշխատանքային նյութերս, իսկ ես արդեն տանն եմ, կհանդիպենք վաղը՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ ի փրկություն Հայրենիքի եւ պետականության․ Գոհար Մելոյան


03:01 , 20 փետրվար, 2021
Սիրելի՛ ընկերներ,
Շնորհակալ եմ շա՜տ անհանգստության եւ ցուցաբերած աջակցության համար, թե՛ ձեր ներկայությունն ԱԱԾ-ի դիմաց, թե՛ Ձեր բազմաթիվ զանգերն ու նամակները հուսադրող եւ պարտավորեցնող են։
Առգրավվել են համակարգիչս եւ աշխատանքային նյութերս, ես էլ արդեն տանն եմ։
Մեր գործն արդար է, կամքն էլ՝ կուռ!
Կհանդիպենք վաղը՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում՝ ի փրկություն Հայրենիքի եւ պետականության։