Կլոպ․ Շարունակում եմ վստահել Ալիսոնին


03:13 , 20 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն աջակցել է թիմի դարպասապահ Ալիսոնին, որը «կարմիրների» վերջին խաղերում մի քանի սխալներ է արել։

«Ոչինչ չի փոխվել, շարունակում եմ վստահել Ալիսոնին։ Մենք բոլորս մարդ ենք, ու նա նույնպես։ Նա աշխատում է, որ այլևս նման սխալներ թույլ չտա։ Խոսքն այն մասին չէ, որ ասենք նրան՝ նա համաշխարհային մակարդակի դարպասապահ է, նա գիտի այդ մասին։ Երբ նա առավոտյան արթնանում է ու նայում հայելուն, համաշխարհային մակարդակի դարպասապահի է տեսնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ