Սպիտակ տուն. ԱՄՆ-ի շահերից է բխում շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ


15:27 , 8 օգոստոս, 2013

Սպիտակ տուն. ԱՄՆ-ի շահերից է բխում շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ Էդվարդ Սնոուդենի գործի հետ կապված լրացուցիչ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերություններում` բացառությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը չեղյալ հայտարարելը: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Նա նշել է, որ Վաշինգտոնը մեծ կարևորություն է տալիս Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների պահպանմանը:

«Մենք ռուսների հետ կարևոր հարաբերություններ ունենք, փոխգործակցում ենք տարբեր հարցերի շուրջ, հաջողել ենք տարիների ընթացքում նոր որակի համագործակցություն կառուցել: Մասնակիորեն այդ համագործակցությունը շարունակվում է, և դա շատ կարևոր է` ներառյալ մեր զորքերի մատակարարման ապահովումը Աֆղանստանում, ինչպես նաև համագործակցությունն այլ ոլորտներում»,- ասել է Ջ. Քարնին:

Սպիտակ տան ներկայացուցիչը փաստել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կան որոշակի սպառնալիքներ, սակայն, նրա խոսքով, այդ ամենը չպետք է դիտարկել բացառապես «սև-սպիտակ գույների ներքո»: Ջ. Քարնին չի համաձայնել այն տեսակետի հետ, որ Վ. Պուտինի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու Բ. Օբամայի որոշումը կարող է սրել ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ