16:55 , 19 փետրվար, 2021168.am-ը գրում է․
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
Նա չցանկացավ արձագանքել Երրորդ նախագահի հարցազրույցի առանձին դրվագներին, այլ ընդհանուր առմամբ մեկնաբանելով հարցազրույցն ամբողջությամբ, շեշտեց, որ այն լի էր իրարամերժ պնդումներով։
Լիլիթ Մակունցը հարց է բարձրացնում, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի հարցազրույցը տվեց այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա։
Անդրադառնալով փետրվարի 20-ին ընդդիմության նախատեսած մեծ հանրահավաքին, Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք ասել են, որ արձագանքում են ընդդիմության իշխանափոխության վերաբերյալ արձագանքին, որը տեսնում են բացառապես ընտրությունների միջոցով։
«Մենք ասում ենք, եթե ընդդիմությունը գտնում է, որ նման պահանջ կա, մենք առարկություն չունենք և կարծում ենք, որ դա բացառապես պետք է լինի ընտրություների միջոցով։ Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել։ Ինչ վերաբերում է հանրահավաքին, դա նրանց իրավունքն է, օրենքի ու օրինականության շրջանակներում կարող են իրացնել իրենց այդ իրավունքը»,- շեշտեց նա։
Հարցին՝ ՀՀ իշխանությունները խնդիր ունե՞ն՝ Արցախ մեկնելու հետ կապված, Լիլիթ Մակունցը պատասխանեց, թե որևէ խնդիր չունեն, քանի որ ԱԺ պատգամավորները մեկնում են Արցախ։
Դիտարկմանը, որ խոսքը վերնախավի մասին է, Լիլիթ Մակունցը նշեց, որ իրեն հարցնում են խմբակցության ու պատգամավորների մասին, ինքն էլ պատասխանեց։
«Մյուսների հետ կապված, խնդրում եմ, նրանց հետ կապ հաստատել, որովհետև նրանց այցելությունների ժամանակացույցին ես տեղյակ չեմ»,- ընդգծեց նա։