Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահը հանդիպել է AIBA-ի նախագահի հետ


15:28 , 19 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Բռնցքամարտի միջազգային կառույցի՝ ԱԻԲԱ-ի նոր նախագահ Օմար Կրեմլիովի հետ: Այս մասին հաղորդում է ֆեդերցիայի ֆեյսբուքյան էջը:

Մոնտենեգրոյում կայացած հանդիպման ժամանակ Հովսեփյանն ու Կրեմլյովը քննարկել են հայկական բռնցքամարտում տիրող իրավիճակը: ԱԻԲԱ-ի նախագահն ու Հովհաննես Հովսեփյանը քննարկել են նաև հայկական բռնցքամարտի զարգացման հնարավոր ուղիները: Հովհաննես Հովսեփյանը մի շարք այլ երկրների ֆեդերացիաների նախագահների հետ մասնակցել է նաև փոքր կազմով անցկացված ԱԻԲԱ-ի ժողովին: