Ամեն օր դպրոց հաճախելը կախված կլինի կորոնավիրուսային իրավիճակից. նախարարը դրական միտում է տեսնում


14:00 , 19 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ամեն օրը դպրոց հաճախելը կախված է կորոնավիրուային իրավիճակից, այս պահին բավականին մեղմ է այն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը հավելեց, որ դպրոցների բնականոն ռեժիմին անցնելու համար սպասում են Առողջապահության նախարարության հրահանգին:

«Աշակերտներն արդեն իսկ հաճախում են դպրոցներ, ուղղակի մի սահմանափակում կա. 20-ից ավելի աշակերտ պետք է չլինի դասարանում, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, նույնիսկ դպրոցների սննդի կետերն են գործում: Այսօր միտում է կա, որ կանցնենք բնականոն ռեժիմի»,- ասաց նախարարը, սակայն չհստակեցրեց, թե կա՞, արդյոք, նման որոշում, թե ոչ: