Շենգավիթ համայնքի որոշ փողոցներ վաղը կջրազրկվեն


15:33 , 8 օգոստոս, 2013

Շենգավիթ համայնքի որոշ փողոցներ վաղը կջրազրկվենPanarmenian.net-ը գրում է.

Ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, օգոստոսի 9-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. 5-45 համարների և Բագրատունյաց փողոցի նրբանցքների, Չեխովի փողոցի 17-ից բարձր համարների, Հ. Հովսեփյան, Եղբայրության փողոցների, Մանանդյան փողոցի 12-ից բարձր համարների, Արարատյան փողոցի և նրբանցքների, Վերին Շենգավիթ 10, 11 փողոցների, Եղ. Թադևոսյան փող. 2, 4, 6 շենքերի և հարակից առանձնատների ջրամատակարարումը:

Այդ մասին տեղեկացնում է «Երևան-Ջուր» ընկերությունը և հայցում սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: