Իսպանիայում ծնվել է երկրի պատմության մեջ ամենախոշոր՝ ավելի քան 6 կգ քաշով երեխան. լուսանկարներ


15:27 , 8 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Իսպանիայում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին առանց վիրաբուժական միջամտության լույս աշխարհ է բերել երկրի պատմության մեջ ամենածանր քաշով՝ 6 կգ կշռող երեխային: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իսպանացի բժիշկներին:

Վալենսիա մարզի Դենիա քաղաքի հիվանդանոցի բժիշկները, ովքեր ընդունել են ծնունդը, հայտնել են, որ 40-ամյա Մաքսիմ Մերինը լույս աշխարհ է բերել 6.2 կգ քաշով աղջկա:

Մայրն ու նորածինն իրենց լավ են զգում: Փոքրիկը Մաքսիմի 4-րդ երեխան է: 

http://i.telegraph.co.uk/multimedia/archive/02638/heavy-baby-spain_2638479b.jpg

http://images.smh.com.au/2013/08/08/4641849/baby-w-620x349.jpg