«Հրապարակ»․ Անցանկալի համայնքապետները կհեռացվեն


09:37 , 19 փետրվար, 2021

«Հայաստանում մի շարք համայնքապետների, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։
Կառավարությունը հերթական հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչև նորընտիր ավագանու ձևավորումը։

Սակայն նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։ Ճիշտ հակառակը՝ կառավարությունը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում, ինչը խտրական վերաբերմունք է ընտրված համայնքապետերի նկատմամբ։

Իշխանության մեր աղբյուրներն անկեղծանում են, որ քրեական գործեր հարուցելով՝ չկարողացան ազատվել անցանկալի համայնքապետերից, հիմա կփորձեն օգտվել ռազմական և արտակարգ դրության ռեժիմներից։ Այն համայնքապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները կլրանան, կփոխարինվեն իշխանության սրտի թեկնածուներով, որոնք հետագայում ոտքները կպնդացնեն ու կընտրվեն այդ պաշտոնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: