Գոռ Մանուկյանը տեղափոխվել է Լոռի


00:34 , 19 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Դարպասապահ Գոռ Մանուկյանը տեղափոխվել է «Լոռի»:

Մանուկյանը Երեւանի «Փյունիկի» սան է, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը։  Հանդես է եկել նաեւ «Ալաշկերտում»։

27-ամյա դարպասապահը Հայաստանի չեմպիոն է, եռակի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Մանուկյանը հանդես է եկել Հայաստանի Մ19, Մ21 և ազգային հավաքականներում։