Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է


19:45 , 18 փետրվար, 2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

ՊՈԿԱ-ը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։

Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։