Հայաստանում կկիրառվեն «Спутник V», AstraZeneca և, հնարավոր է, Pfizer պատվաստանյութերը


15:12 , 18 փետրվար, 2021

Aysor.am-ը գրում է.

Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Спутник V», AstraZeneca պատվաստանյութերի օգտագործմանը, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն: