14:13 , 8 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Թուրքիայի թեթև աթլետիկայի ֆեդերացիան արգելված խթանիչների օգտագործման համար որակազրկել է ավելի քան 30 մարզիկների:
Որակազրկված մարզիկների թվում է նաև 2004թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Էսրեֆ Ապակը, ով հաջողության էր հասել մուրճի նետում մարզաձևում: 31 մարզիկներ որակազրկվել են 2-ական տարով:
Որակազրկվածների թվում են բաև երկու մարզիկներ, որոնք մասնակցել են 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերին:
Այս դոպինգ-սկանդալը կարող է բացասաբար անդրադառնալ Ստամբուլի՝ 2020թ. օլիմպիական խաղերն անցկացնելու հավակնությունների վրա: