Օրական 2 բաժակ կակաոն լավացնում է տարեց մարդկանց հիշողությունը


20:11 , 8 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Տաք շոկոլադի կամ կակաոյի կանոնավոր օգտագործումը լավացնում է տարեց մարդկանց հիշողությունը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Համաձայն Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունների՝ օրական ըմպելով 2 բաժակ կակաո՝ հնարավոր է զգալիորեն ակտիվացնել գլխուղեղի արյան շրջանառությունը, ինչն էլ իր հերթին լավացնում է հիշողությունը: 

Մեծ Բրիտանիայի Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց կազմակերպությունը հայտարարել է, որ ամերիկացի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցածների թիվը (մասնակցել է 60 մարդ) շատ աննշան է՝ հեռուն գնացող եզրակացություններ կատարելու համար, թեև հույս տալիս է հիվանդներին: