Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է, նախատեսված է հանդիպում գերիների հարազատների հետ


12:33 , 17 փետրվար, 2021
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում:

Ինչպես Գյումրիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեռևս պաշտոնապես չճշտված տեղեկություններ կան, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ: Հանդիպումը փակ է լինելու:

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի: