21:00 , 17 փետրվար, 2021Տիեզերքը զարմանահրաշ է։ Այն լի է անբացատրելի երևույթներով, օրինակ՝ գամմա-ճառագայթները։ Դրանք պայթյունի հետևանքով առաջացած էներգիայի հսկայական մնացորդներ են։ Նման իրադարձությունները մեր համաստեղությունից բավականին հեռու են տեղի ունենում, ինչը չի կարող չուրախացնել։
Գամմա-ճառագայթը լույսի արագությամբ ձգտում է հակադիր կողմեր։ Դրա առաջացումը հիմք է նեյտրոնային աստղի կամ սև անցքի առաջացման։ Կարող է ի հայտ գալ նաև նեյտրոնային աստղերի բախման հետևանքով։
Սակայն Swift աստղադիտարանը ֆիքսել է մի երևույթ, որը չի ենթարկվում ոչ մի բացատրության և վախեցնում է։ Նկատվել է մի «կառույց», որը բաղկացած է 9 գամմա-ճառագայթից։
Գոյացությունը ձգվում է 5,6 միլիարդ լուսային տարի։ Իսկ մեր համաստեղությունից դրա հեռավորությունը ավելի քան 9 միլիարդ լուսային տարի է։ Եթե Երկրից փորձենք դիտել այն, ապա կնկատվի օղակ, որի տրամագիծը 100 անգամ ավելի մեծ է Լիալուսնի տրամագծից։

Գիտնականները տարբեր վարկածներ են առաջ քաշում նման գոյացության առաջացման վերաբերյալ, սակայն դրանցից ոչ մեկը դեռ ապացուցված չէ։
Նման երևույթն իրապես վտանգավոր է։ Էներգիայի արտանետումը հնարավոր պայթյունի դեպքում այնքան խոշոր կլինի, որ անգամ 9 լուսային տարի հեռավորության վրա այն մեր մոլորակի ու ողջ Արեգակնային համակարագի համար ճակատագրական կլինի։ Մոլորակի վրա կոնդանի յուրաքանչյուր բան կայծակնային արագությամբ կարող է վերանալ։
Բարեբախտաբար՝ նման երևույթները հազվադեպ են տեղի ունենում։ Պարբերականությւոնը կազմում է միլիարդավոր տարին մեկ անգամ։