Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը հայտնաբերվել է


11:38 , 17 փետրվար, 2021

Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձեւ զբոսայգում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու եւ կարմիր ներկանյութով վնասելու մասին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: