ԱՄՆ-ը «Անսար Ալլա»-ին հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից


01:32 , 17 փետրվար, 2021

News.am-ը գրում է․

ԱՄՆ-ը եմենցի հութի ապստամբների «Անսար Ալլա» շարժմանը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր, փետրվարի 16-ին, ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է «Անսար Ալլա»-ի ընդգրկումը պատժամիջոցների ցուցակներում, ինչի հետեւանքով «Անսար Ալլան» այլեւս արգելափակված չէ համաշխարհային ահաբեկչության հետ կապված պատժամիջոցների կիրառման կանոնների, ահաբեկիչական կազմակերպությունների դեմ պատժամիջոցների կանոնների կամ նախագահի 13224 հրամանագրի շրջանակներում»,- նշված է գերատեսչության կայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ