Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք


14:54 , 16 փետրվար, 2021

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը  զգուշացնում է։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի  լեռնային գոտիներում, Գեղարքունիքում,  սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։ Oդի ջերմաստիճանը  փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։