Այս բոլոր համայնքները, որոնք գտնվում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ընդգրկվելու են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։
Պետությունը փոխհատուցելու է այդ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով փոխհատուցվելու են նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը տրամադրվելու են անվճար։
