12:39 , 8 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: