Ուրարտուն հաղթել է ստուգողական վերջին խաղում


23:45 , 15 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ  նվազագույն հաշվով հաղթեց է «Սևանին: Խաղի միակ գոլը հանդիպման 87-րդ րոպեին հեղինակել է Էդգար Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ «Ուրարտուն» անցկացրեց 7-րդ ստուգողական հանդիպումը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված  խաղում   «Ուրարտուն» փետրվարի 21-ին  Չարնեցավանի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի «Արարատի» հետ: