Սպեցիայի պաշտպանը՝ Միլանի դիտակետում


19:35 , 15 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

«Սպեցիայի» պաշտպան Մարտին Էրլիկը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է CalcioMercato- ն:

Աղբյուրի համաձայն ՝ «ռոսոներիները» ձգտում են ուժեղացնել պաշտպանական գիծը եւ 23-ամյա խաղացողին ամառային պատուհանի ընթացքում տեղափոխման առաջարկ կանեն:

Ընթացիկ մրցաշրջանում Էրլիկն իր թիմի կազմում անցկացրել է Ա Սերիայի 15 խաղ ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: