Փետրվարի 17-ին Արա Այվազյանը կայցելի Մոսկվա


19:28 , 15 փետրվար, 2021

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այցի շրջանակում Այվազյանը կհանդիպի իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ․ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Այցի օրակարգի մասին որևէ բան չի հաղորդվում։