Armenpress.am-ը գրում է․
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից օդ կրակելու փաստով պայմանավորված տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս արձագանքել է դեպքին, նշելով, որ դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը: