Հայ հայտնիների հրապարակումները սիրելիների հետ՝ Վալենտինի տոնի առթիվ


14:43 , 15 փետրվար, 2021

Tert.am Life-ը գրում է.

Սուրբ Վալենտինի տոնի առթիվ հայ հայտնիները սոցցանցային իրենց էջերում հրապարակումներ են արել՝ շնորհավորելով և սեր խոստովանելով իրենց սիրելիներին:

Tert.am Life–ը հավաքագրել է հայտնիների սիրառատ գրառումները մեկ հրապարակման մեջ․

Չնայած դերասանուհի Տաթևիկ Ադումյանը հազվադեպ է ամուսնու հետ լուսանկարներ տեղադրում՝ սիրո տոնի առթիվ իր էջում լուսանկար է հրապարակել Խաչիկի հետ, որին կից գրել է. «Դու իմ սիրելի զգացումն ես»:

Երգիչ Արամ MP3-ն լուսանկար է հրապարակել կնոջ՝ Աննայի հետ, որին կից գրել է. «Սեր...»: Արամն ու Աննան ամուսնացած են 2008 թվականից, զույգն ունի երկու որդի՝ Դավիթն ու Առնոն:

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ևս լուսանկարներ է հրապարակել ընտրյալի՝ Էմիլի հետ: «Սթորի» բաժնում նա նաև ծովափի լուսանկար է հրապարակել, որտեղ ավազի վրա գրված են իր և ընտրյալի անունների առաջին տառերը:

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը ևս սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արթուրի հետ և կից գրել. «Շնորհավոր Վալենտինի օրը, բոլորիդ շատ սեր ենք ուղարկում»:

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Ալենի հետ, որին կցել է սիրո մասին Գարեգին Նժդեհի բանաստեղծությունը:

Նախորդ տարեվերջին ամուսնացած դերասան Բեն Ավետիսյանը ևս լուսանկար է հրապարակել կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ, շնորհավորել Վալենտինի տոնն ու գրել՝ «Գեղեցկուհուս հետ»: Դիանան իր հերթին է լուսանկար տեղադրել և շնորհավորել Բենին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: