Շիրակի Երազգավորս համայնքում ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում կլինի․ ԱԻՆ


14:21 , 15 փետրվար, 2021

Վաղը՝ փետրվարի 16-ին, ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Երազգավորս համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, գործարկվելու է էլեկտրաշչակը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ: