11:42 , 8 օգոստոս, 2013
Panarmenian.net-ը գրում է.
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` օգոստոսի 8-ին ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին եւ 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում, հայտնում են«ՀայՌուսգազարդ»ընկերությունից: