Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ-ը ուղեցույց է հրապարակել (Video)


13:57 , 14 փետրվար, 2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել է երկրաշարժի հետ կապված գործողությունների տեսաուղեցույց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշված գործողությունները ներկայացնում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։