Ռամոսը Պերեսին հայտնել է, որ ցանկանում է մնալ Ռեալում


13:36 , 14 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է մնալ թիմում: Այս մասին հայտնում է ABC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Ռամոսն ու «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս շաբաթ մի քանի անգամ հանդիպել են: Պաշտպանը ցանկացել է առաջին ձեռքից տեղեկություն ստանալ իր պայմանագրի վերաբերյալ:

Պերեսը հետաքրքրվել է, թե Ռամոսն իրեն ինչպես է զգում վիրահատությունից հետո:

Հաղորդվում է, որ Պերեսը բարձր է գնահատել Ռամոսի ինքնանվիրումը Իսպանիայի Սուերգավաթի՝ «Աթլետիկի» հետ խաղում, որում նա փոխարինման մտավ՝ հաղթահարելով ցավը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ