Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին (Video)


11:47 , 14 փետրվար, 2021

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին: