11:15 , 8 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Լոնդոնի կենտրոնում հնարավոր է ավտոմեքենայի կայանատեղի վարձակալել 300 հազար ֆունտով (465 հազար դոլար): Բոլոր ցանկացողներին առաջարկվում է 91 տարով կայանելու տեղ վարձակալել Հայդ Պարկի մոտ: Նույնիսկ Լոնդոնի մասշտաբով այս գինը չափազանց բարձր է համարվում:
Վարձով տվող ընկերությունը վստահ է, որ վճարող կգտնվի: Անցյալ տարի նրանք կարողացել են 388 հազար դոլարով տեղ վաճառել:
Փաստացի, կայանման տեղը կրկնակի գերազանցում է միջին բրիտանական տան գնին:
91 տարվա կտրվածքով 450 հազար դոլարը հավասար է օրական 14.3 դոլարի, ինչն ամենեւին էլ թանկ չէ քաղաքի այդ հատվածի կայանման գների չափանիշներով: