Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Տոտենհեմին


23:39 , 13 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

ԱՊԼ 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը:

Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ռոդրին, ևս 2 գոլ հեղինակեց Գյունդողանը:

Այս հաղթանակից հետո մանչեսթերյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 53 միավորով:

Մոուրինյուի գլխավորած «Տոտենհեմը»  36 միավորով 8-րդն է: