Հայտնի է՝ որքան ժամանակով նախատեսված կլինի Ուպամեկանոյի պայմանագիրը Բավարիայի հետ


23:06 , 13 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դեոտ Ուպամեկանոն մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Քերի Հաուն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես մասնակցել է բանակցություններին ու խաղացողին համոզել, որ հենց գերմանական ակումբն ընտրի։ Հիշեցնենք, որ Ուպամեկանոն կարող էր ընտրություն կատարել նաև «Չելսիի» ու «Լիվերպուլի» միջև։

Հաղորդվում էր, որ «Բավարիան» ամռանը կակտիվացնի խաղացողին գնելու կետն ու «Լայպցիգին» 42 մլն եվրո կվճարի։