Հայաստանում գործազուրկների թիվը մեկ տարում 55.4 հազարով նվազել է


10:21 , 8 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր ավելի քան 230 հազար մարդ (230.2 հազար): 2012-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 55 հազարով (285.6): Հետաքրքիր է, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ գործազուրկների թիվը նվազել է քաղաքներում` մոտ 62 հազարով (2013թ.-ին` 184.9 հազար, 2012թ.-ին` 246.5 հազար), բայց միաժամանակ գյուղերում գործազուրկներն ավելացել են մոտ 6 հազարով (2013թ.-ին` 39.1 հազար, 2012թ.-ին` 45.3 հազար): 

Գործազուրկների թվով գերակշռում են կանայք, բայց նախկին հսկայական տարբերությունը չկա: Առաջին երեք ամիսների տվյալներով՝ Հայաստանում գործազուրկների 52.3 տոկոսը կանայք են, մնացած 47.7 տոկոսը` տղամարդիկ: