Ստեղծվել է արևային էներգիայից ստացված սնունդ. այն շուտով արտադրության մեջ կդրվի


22:45 , 12 փետրվար, 2021

Solar Foods ստարտափը ֆինլանդական Fazer մթերքի արտադրողի հետ որոշել է ստեղծել սնունդ, որը կապ չի ունենա գյուղատնտեսության ու սննդային արդյունաբերության հետ։ Մասնագետներն արևային էներգիայից արհեստական սպիտակուց են ստեղծում։

Սոլեին կոչվող սպիտակուցն արտադրում է արդեն արտոնագրված օրգանիզմ, որի համար օգտագործվում է ջուր, ածխաթթու և էներգիա, որը փոխանցվում է վերականգնվող աղբյուրներից։ Նման արհեստական սպիտակուցը ոչ միայն տասն անգամ ավելի էկոլոգիական են, քան բուսական ու կենդանական սպիտակուցները, այլև արտադրության տեսանկյունից ավելի մատչելի են։ Դրանց համար ավելի քիչ ջուր է հարկավոր, հող օգտագործելու և այն թունաքիմիկատներով լցնելու կարիք չկա։

 

Սնունդը կարելի է համարձակորեն անվանել սննդային զանգված, որն ածխածինը փոխակերպում է սպիտակուցային միացության։ Օգտակար միկրոբներ աճեցնելու համար, որոնք ապագայում սնունդ են դառնալու, օգտագործվում է ջրածին՝ ջրի էլեկտրոլիզի միջոցով ստացված։ Դրան ավելացվում են միկրոտարրեր և ածխաթթու գազ։

Fazer ընկերությունը մեծ հեղինակություն է ձեռք բերել և նախատեսում է սոլեինն ավելացնել խմիչքների, սնեքերի, բուսական սննդի մեջ, որոնք առավել օգտակար կդառնան։

Արհեստականորեն ստեղծված մթերքներն աստիճանաբար վերադառնում են «նորաձևություն», քանի որ էկոլոգիական խնդիրներն ավելի ու ավելի են անհանգստացնում մարդկանց, քանի որ մենք ցանկանում ենք փրկել մեր մոլորակը։