Թուրքիայում հայտարարել են, որ չեն հրաժարավի С-400 համակարգերից՝ անկախ ԱՄՆ դիրքորոշումից


23:48 , 11 փետրվար, 2021

Tert.am-ը գրում է․

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«С-400-ների հարցով որոշումը մեկ ժամում չի կայացվել, մենք այդ մասին հայտնել ենք մեր ամերիկացի գործընկերներին: Մեր համաձայնագիրը С-400-ի հարցով ստորագրվել է CAATSA-ից («Ամերիկայի մրցակիցներին պատժամիջոցներով դիմակայելու մասին» օրենք՝ խմբ.) 4 ամիս առաջ: Իրավաբանական տեսանկյունից ԱՄՆ հայտարարարություններն անհամաատասխան են: Ամերիկյան կողմը հայտնել է, որ դեռևս ոչ մի բանակցություն չի վարելու այդ հարցով»,- ընդգծել է Էրդողանի ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ