Փյունիկ-Զենիթ խաղը չեղարկվել է


23:23 , 11 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Փետրվարի 12-ին պետք է կայանար ընկերական հանդիպում «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջև, սակայն ռուսական ակումբի հետ խաղը չեղարկվել է։

Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը:

Հնարավոր զարգացումների՝ հավանական ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ ակումբը կհայտնի լրացուցիչ։