1in.am-ը գրում է.
Նյու Յորքի մետրոյի գնացքի վագոններից մեկում մոտ 1 մետր երկարությամբ սատկած շնաձուկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շնաձուկը նետված է եղել վագոններից մեկին նստարանների շարքի տակ: Թե ինչպես է այն հայտնվել այնտեղ՝ հայտնի չէ:
Ինչպես նշում է մետրոյի ղեկավարությունը՝ սա առաջին դեպքը չէ, երբ մետրոյում շնաձուկ է հայտնաբերվում:
Ականատես ուղևորները լուսանկարներ են տեղադրել սոցցանցերում: