Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում փակ հանդիպման է Անդրանիկ Քոչարյանի հետ


17:16 , 11 փետրվար, 2021

168.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին խորհրդարանում է․ նա փակ հանդիպման է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։

Նշենք, որ վերջին շրջանում Պաշտպանության նախարարը հաճախ է այցելում խորհրդարան և մշտապես հանդիպումների մեջ է Անդրանիկ Քոչարյանի հետ։ Վաղարշակ Հարությունյանը նման այցերի ժամանակ խուսափում է լրագրողներից, հնարավորության դեպքում դիմում է «փախուստի», իսկ հակառակ դեպքում՝ հարցերին չի պատասխանում՝ լրագրողներին հորդորելով իրենց հարցերն ուղղել Գևորգ Ալթունյանին։