«Քննարկում են, որ մեքենաս նվիրել են, բայց ես եմ գնել՝ քրտնաջան աշխատանքով». Եվա Բաղդասարյանը՝ արագ վարելու սովորության, ակումբներ գնալու և ակտիվ ժամանցի մասին


16:35 , 11 փետրվար, 2021

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը այս շրջանում չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում Եվան պատմել է ծրագրերի, նախասիրությունների և ժամանցը կազմակերպելու իր տարբերակների մասին:

«Մի քանի ամիս է՝ չեմ նկարահանվել, որովհետև «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվեցին և չշարունակվեցին: Շուտով նոր նախագծով կներկայանամ, բայց փակագծերը բացել դեռ չեմ ուզում: Արդեն կարոտել եմ տեսախցիկը, թեև դադարներն անհրաժեշտ եմ համարում: Ժամանակ է պետք, որպեսզի հեռուստադիտողն ընկալի քո նախորդ կերպարը, հետո մարմնավորես նորը»,– ասաց նա ու հավելեց, որ  դադարներն օգտագործում է իր վրա աշխատելու համար։

«Հիմա զբաղվում եմ իմ նախասիրություններով՝ լողով, սպորտով, գրեթե ամեն օր մարզասրահ եմ հաճախում»,- ասաց նա ու հավելեց, որ իր նախասիրություններից է նաև մեքենան արագ վարելը:

Դերասանուհին սոցցանցային իր էջերում հաճախ է հրապարակումներ անում իր մեքենայով։ Հետևորդների կողմից դա միանշանակ չի ընկալվում և, երբեմն, քննադատության է արժանանում։ Եվան նշեց, որ շատ է սիրում իր մեքենան։

«Դեռ փոքրուց մեքենաներով եմ խաղացել։ Շատ են քննարկում, որ մեքենաս ինձ նվիրել են, բայց այդպես չէ, ես եմ գնել՝ ամեն օր քրտնաջան աշխատելու շնորհիվ։ Ցանկանում եմ նոր մեքենա գնել, բայց դեռ չգիտեմ՝ երբ։ Վարելն իմ թուլությունն է, չեմ վախենում արագությունից: Սիրում եմ ադրենալին։ Մի անգամ շատ արագ եմ վարել, թեև հետո փոշմանեցի, որովհետև գիտակցեցի՝ վտանգավոր է կյանքիս համար: 10 տարի է՝ վարում եմ, բավականին փորձառու վարորդ եմ»,- նշեց նա:

Եվայի խոսքով՝ իր ժամանցը պետք է ակտիվ լինի: «Համարյա ամեն շաբաթ իմ ընկերների, ընկերուհիների հետ գնում ենք ժամանցային որևէ վայր և փորձում լիցքաթափվել, ուրախանալ: Հիմնականում բոլորի աչքից հեռու մի տեղ ենք գնում, այս ընթացքում ժամանցս երեկոյան ժամերին եմ կազմակերպում, ամռանը՝ ցերեկային: Ակումբային ժամանցին ևս դեմ չեմ, հնարավոր է՝ շաբաթը մեկ անգամ ակումբ գնամ 1-2 ժամով, բայց Հայաստանում ակումբները մարդկանց կողմից մի փոքր այլ կերպ են ընկալվում: Գնում ես, ուրախանում, իսկ դա կողքից այլ կերպ է դիտվում: Մարդիկ տեսնում են, սկսում խոսել, նկարել քեզ, իրենց ուրախությունը թողած բամբասել, չես կարողում քեզ ազատ զգալ, լիցքաթափվել»,- ասաց դերասանուհին:

Նա նաև նկատեց, որ մարդիկ զբաղվածություն չունեն, երջանիկ չեն, այդ պատճառով էլ ժամանակը վատնում են դիմացինին քննադատելու համար: «Իմ հասցեին այնպիսի քննադատություններ եմ լսել, որոնք ինձ հետ կապ չունեն, բայց չեմ ուզում վերհիշել: Առաջ նեղսրտում էի, բայց հիմա սովորական եմ վերաբերում քննադատություններին, դրանք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, զգացմունքային դաշտիս վրա չեն ազդում: Երբ մի օր իմ մասին քննադատություններ չկան, մտածում եմ՝ այդքան հետաքրքիր չեմ: Երևի, տարիքը բերեց նման գիտակցման, նաև մի փուլ է գալիս, երբ հասկանում ես՝ պետք է թքած ունենալ ու առաջ շարժվել: Եթե լսես քննադատությունները, միայն հետ կգնաս: Գուցե այդ քննադատություններն իմ համարձակ կերպարի պատճառով են, բայց ես մոդել եմ, դերասանուհի»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: