10:05 , 8 օգոստոս, 2013Բաղադրամասերը
կարտոֆիլ 300 գրամ
հոլանդական պանիր 300 գրամ
ձու 5 հատ
սոխ 150 գրամ
լոլիկ 1 հատ
կանաչի
ձեթ 3 ճաշի գդալ
աղ
պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, կիսել և շատ բարակ կտրտել: Աղ լցնել: Մաքրել սոխը, կիսել և մանր կտրտել, կտրտել նաև լոլիկը: Տապակի մեջ ձիթայուղ լցնել, տապակել կարտոֆիլը` 5 ր.՝ խառնելով, ավելացնել սոխը, խառնել, ծածկել կափարիչը, 5 ր. մանր կրակի վրա եփել՝ խառնելով: Ձվերը հարել, աղ և պղպեղ ավելացնել: Երբ կարտոֆիլն ու սոխը պատրաստ լինեն, լցնել ձվի վրա, ավելացնել քերած պանիրը, լոլիկը: Տապակի մեջ մի փոքր ձիթայուղ լցնել, թողնել լավ տաքանա և ավելացնել խառնուրդը: Շատ թույլ կրակի վրա եփել մոտ 15 րոպե, այնուհետև զգուշությամբ շրջել մյուս կողմը և էլի 5 րոպե եփել: Մատուցել տաք-տաք:






