«Ամենաթափանցիկ» ու «ամենաազնիվ» իշխանությունը հերթական անակնկալն է մեզ մատուցել


13:05 , 11 փետրվար, 2021
«Ամենաթափանցիկ» ու «ամենաազնիվ» իշխանությունը հերթական անակնկալն է մեզ մատուցել.
Ավինյանը ԱԺ-ում հայտարարել է.
"Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով: Դա բացի Ձեր նշածից (նոյեմբերի 10-ի և հունվարի 10-ի հայտարարություններ) միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի":
Փաստորեն, պայմանավորվածությունն այնքան էլ բանավոր չէր, այն փոխվարչապետը հավասարեցնում է երկու համատեղ հայտարարություններին... Եվ փաստ չէ, որ չկան պայմանավորվածություններ, որոնց մասին Ավինյանին "հայտնի չէ":