«Սևան» ՔԿՀ-ի ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 6 փաթեթ


13:06 , 11 փետրվար, 2021

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿԾ-ն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: