Microsoft-ի համահիմնադիրը ձայնագրել է ռոք-ալբոմ


09:11 , 8 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենը թողարկել է Everywhere at Once ռոք-ալբոմը, որի ձայնագրմանը մասնակցել են նաև Քրիսի Հայնդը, Էն և Նենսի Ուիլսոնները, Ջո Ուոլշն ու այլք: 60-ամյա միլիարդատերը երգում և կիթառ է նվագում: Այս մասին հայտնում է Businessweek-ը:

Ալենը, որն աշխարհի հարուստների ցուցակում զբաղեցնում է 53-րդ տեղը, ռոք-ն-ռոլի վաղեմի երկրպագու է: Նրան է պատկանում է կիթառը, որով Ջիմի Հենդրիքսը նվագել է Վուդստոկում փառատոնի ժամանակ: Ալենը Սիեթլում նաև հիմնադրել է երաժշտության EMP թանգարանը:

Նա 1975 թվականին Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft տենոլոգիական ընկերությունը, 1983-ին՝ լքել այն: Թողնելով Microsoft-ի կառավարումը՝ նա պահպանել է իր մասնաբաժինը, որն այնուհետև նրան միլիարդատեր է դարձրել: