08:55 , 8 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Մուսուլմանները տոնում են սուրբ ամիս Ռամադանի ավարտը՝ Ուրազ բայրամը: Այն շարունակվում է երեք օր՝ 30-օրյա ծոմից հետո, և իր նշանակությամբ երկրորդ մուսուլմանական տոնն է՝ Ղուրբան բայրամից հետո:
Ռամադանի վերջին օրը մուսուլմանները, ավանդույթի համաձայն, մաքրում են տները, գնում նոր հագուստներ ընտանիքի անդամների համար, տոնի առթիվ հյուրասիրության համար գնումներ կատարում, նվերներ պատրաստում՝ հայտնում է Interfax-ը: Ունևոր մուսուլմանները պետք է նվիրատվություն կատարեն՝ այդ նպատակին ծառայեցնելով իրենց խնայողությունների 1/40 մասը:
Տոնի առթիվ մուսուլմանները շնորհավորում են միմյանց, այցելում հանգուցյալ հարազատներին, գումար բաժանում կարիքավորներին: