Այս վարչապետն այնքան կոմպետենտ չէ, որ ունենա հստակ պատասխաններ և երկիրը կառավարում է իր դեղին թերթոնի նույն ռազմավարությամբ


10:30 , 11 փետրվար, 2021
Խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց հետո անցել է արդեն 3 ամիս, բայց այն ստորագրող վարչապետը, նրա կառավարությունն ու քաղաքական ուժը իրենց կողմից այդքան շատ «սիրված» ժողովրդին չեն ներկայացնում հետևալ հստակ տեղեկատվությունը.
1. Քանի՞ զոհ ունենք
2. Քանի՞ գերի ունենք
3. Քանի՞ անհայտ կորած ունենք
4. Քանի՞ վիրավոր ունենք
5. Քանի՞ հաշմանդամություն ունեցող զինծառայող ունենք
6. Քանի՞ ք.կմ տարածքային կորուստներ ունենք (հստակ, չլղոզված )
7. Քանի՞ մլրդ դոլարի ռազմական կորուստներ ունենք՝ ներառյալ ռազմական տեխնիկան և մնացյալ ռեսուրսները
8. Քանի՞ մլրդ դոլարի տնտեսական կորուստներ ունենք
9. Ո՞րն է հետպատերազմյան քաղաքական տեսլականը
10. Ո՞րն է հետպատերազմյան տնտեսական տեսլականը
11. Ո՞րն է հետպատերազմյան ռազմական տեսլականը
12. Եվ վերջապես, ի՞նչ ձեռքբերումներ ունենք
Կարծես այս իշխանության միակ նպատակը և գործառույթը իշխանություն պահելն է։ Այս վարչապետը կամ այնքան կոմպետենտ չի, որ չունի այս հարցերի հստակ պատասխանները, կամ միտումնավոր չի ներկայացնում։ Ես կարծում եմ երկուսն էլ՝ նա այնքան կոմպետենտ չէ, որ ունենա հստակ պատասխաններ և երկիրը կառավարում է իր դեղին թերթոնի նույն ռազմավարությամբ և նա այնքան ազնիվ չէ, որ նույնիսկ իր մոտ եղած գոնե որոշ չափով հստակ տեղեկատվությունը չի ներկայացնում իր կողմից այդքան չարչարկված ժողովրդին։
#Բալբաբյան