Armsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին դիմակայության առաջին խաղում «Սևիլիան» ընդունել էր «Բարսելոնային»։
Հանդիպման 25-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ժյուլ Կունդեն։ 85-րդ րոպեին «Սևիլիայի» կազմում հաշիվը կրկնապատկեց Իվան Ռակիտիչը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը։