Անգլիայի գավաթ․ Ման Սիթին դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ Գվարդիոլայի թիմը տարավ 15-րդ անընդմեջ հաղթանակը


00:18 , 11 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Սուոնսի Սիթի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

Պեպ Գվարդիոլայի սաները 3-1 հաշվով հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ։ «Քաղաքայինների» կազմում գոլի հեղինակ դարձան Քայլ Ուոքերը, Ռահիմ Ստերլինգն ու Գաբրիել Ժեզուսը։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Մորգան Ուիտակերը։

«Մանչեսթեր Սիթին» դուրս է գալիս գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Պեպ Գվարդիոլայի թիմի համար սա 15-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում։